«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Էլեկտրաէներգիայի թանկացման բեռը չի դրվի բյուջեի վրա

Էլեկտրաէներգիայի թանկացման բեռը չի դրվի բյուջեի վրա
01.07.2015 | 00:08

Էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման բեռը չի դրվի բյուջեի վրա՝ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պնդելով, թե գործող սակագնի վրա ավելացվող 7 դրամը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցների հաշվին:
«Ի՞նչ միջոցների մասին՝ կհայտարարենք»,- խոստացավ նա: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը պնդել էր, թե սակագնի բարձրացումը արդարացված է, իսկ այդ որոշման չեղարկումը ծայրահեղ վտանգավոր և առաջարկել էր անվստահության հարցը լուծելու համար ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել՝ ընդգծելով, որ մինչև դրա ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը։ Այս լուծումը, սակայն, ցուցարարներին չի բավարարում, «Ո՜չ թալանին» շարժումը պնդում է՝ բյուջեից առանձնացվող ցանկացած միջոց դարձյալ հարկատուների հաշվին է։ Այսօր թե՜ վարչապետը, թե՜ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը փորձեցին փարատել այս մտահոգությունը: «Ես կոնկրետ աղբյուրի մասին չեմ կարող ասել, որովհետև ինքս չգիտեմ: Եթե վարչապետը հայտարարել է նման բան, հավանաբար վարչապետը գիտի ինչ է ասում»,- նշեց Երվանդ Զախարյանը: Կառավարությունը հավաստիացնում է, որ արդեն հուլիսին կորոշվի, թե Հայաստանի էլեկտրական ցանցերում ո՞ր կազմակերպությունն է աուդիտ իրականացնելու՝ միջազգայի՞ն, թե՞ տեղական։
Հանրապետության նախագահն ասել էր, որ եթե աուդիտորական ուսումնասիրությունից հետո հաստատվի, որ սակագնի բարձրացումն անհիմն է, «կառավարությունը քայլեր կձեռնարկի ավել վճարված գումարը Բաշխիչ ցանցերից հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ